առաքումը 1000 դր. Երևան,Վանաձոր
Պարտադիր ընթերցանության գիրք բոլոր նրանց համար, ովքեր ունեն Չինաստանի ներկայիս տնտեսությունում նավարկելու ակնկալիք:
Financial Times
Ընդամենը 1,5 տասնամյակում Ջեք Ման՝ համեստ ծագումով մի մարդ, սկսելով անգլերենի ուսուցչի աշխատանքից, հիմնեց Alibaba-ն և դարձրեց աշխարհի խոշորագույն ընկերություններից, էլեկտրոնային առևտրի կայսրություն, որից կախված են հարյուրմիլիոնավոր չինացի սպառողներ:
Դունկան Կլարկն առաջին անգամ հանդիպել է Ջեքին 1999 թվականին մի փոքր բնակարանում, որտեղ նա հիմնադրել էր Alibaba-ն: Ստանալով նոր տեղեկությունների շտեմարանի, այդ թվում՝ բացառիկ հարցազրույցների աննախադեպ հասանելիություն՝
Կլարկը, հենվելով Alibaba-ի վաղ շրջանի խորհրդատուի և երկու տասնամյակ Չինաստանում ապրելու անձնական փորձի վրա, որը համընկնում է երկրում համացանցի ազդեցության տարածման ժամանակաշրջանին, ստեղծում է արժանահավատ, գրավիչ պատմություն Alibaba-ի վերելքի մասին:
Կլարկը պատմում է Alibaba-ի «հեքիաթը» Չինաստանում ընթացող տնտեսական ու սոցիալական հսկայական փոփոխությունների ֆոնին՝ լույս սփռելով առևտրային ոլորտում նմանը չունեցող տիտանի վրա այնպես, ինչպես մինչ այդ երբեք չի արվել:
«Բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ չինացիները պարզապես կրկնօրինակում կամ գողանում են Արևմուտքի տեխնոլոգիաները, պետք է կարդան այս գիրքը և նորից մտածեն: Ջեք Ման իր մեջ ամփոփում է Բիլ Գեյթսին, Սթիվ Ջոբսին, Լարի Փեյջին և Սերգեյ Բրինին՝ ամեն մեկից որոշակի չափաբաժնով»:
Սըր Մարտին Սորել, WPP-ի CEO
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: |
978-9939-75-666-0 |
| Էջեր: |
320 |
| Տպագրություն: |
Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: |
2022 |
| Շապիկ: |
Կոշտ կազմ |
| Հեղինակ: |
Դունկան Կլարկ |
| Թարգմանիչ: |
Կարինե Պողոսյան |
| Չափսեր: |
16․5 x 24 սմ |
| Լեզու: |
Հայերեն |
| Քաշ: |
640 գրամ |