առաքումը 1000 դր. Երևան,Վանաձոր

ՀԱՅԱՍՏԱՆ՝ ԵՐԿԻՐ ՍՐԲԱՎԱՅՐ

5 900 AMD
Ապրանքային կոդ: №AMB0014
Կատեգորիա:

Ընթերցողները գրքի օգնությամբ կարող են մեր հայրենիքի 85 նշանավոր վանքերի ու եկեղեցիների վերաբերյալ հանգամանալից տեղեկություններ ստանալ, ինչպես նաև այդ հուշարձանների հետ կապված ավանդություններ, հրաշագործություններ, ավանդազրույցներ կարդալ կամ այլ լրացուցիչ հետաքրքրաշարժ տեղեկություններ ձեռք բերել, հարստացնել իրենց գիտելիքները:

Գրքում Հայաստանի վանքերի ու եկեղեցիների ընդգրկումը կատարվել է նրանց ճանաչվածության և նշանավոր լինելու, բայց հատկապես նրանց հետ կապված ավանդությունների, հրաշագործությունների, ավանդազրույցների, ինչպես նաև նրանց անվան կամ ավանդազրույցի առկայության սկզբունքով:

Գիրքն օգտակար կլինի ընթերցող լայն շրջանակների, հատկապես՝ դպրոցականների, սփյուռքահայերի, զբոսավարների, ուսուցիչների համար, կնպաստի մատաղ սերնդի հայրենասիրական ու գեղագիտական դաստիարակության գործին: