առաքումը 1000 դր. Երևան,Վանաձոր
«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: Ամենաճանաչված համաշխարհային բրենդներից մեկի հիմնադիր Ֆիլ Նայթն այժմ աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չէր կարող անգամ իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Իսկ այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:
Ֆիլ Նայթի անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն նա կարողացավ այդ ամենը պատվով հաղթահարել: Նա մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Այս գրքում Նայթը բացահայտում է իր ընկերության պատմությունը, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ և իրականացրեց նրանց երազանքը:
| Հատկանիշներ | |
|---|---|
| ISBN: |
978-9939-75-456-7 |
| Էջեր: |
384 |
| Տպագրություն: |
Սև-սպիտակ |
| Հրատարակության տարեթիվ: |
2020 |
| Շապիկ: |
Կոշտ կազմ |
| Հեղինակ: |
Ֆիլ Նայթ |
| Թարգմանիչ: |
Ռոզա Գրիգորյան |
| Չափսեր: |
16.5 x 24 սմ |
| Լեզու: |
Հայերեն |
| Քաշ: |
720 գրամ |