առաքումը 1000 դր. Երևան,Վանաձոր
Գիրքը բովանդակում է հայ ժողովրդական վեպի՝ «Սասնա Ծռերի» ինը ընտիր պատումներ՝ տարբեր բարբառներով և զուգահեռ ֆրանսերեն թարգմանությամբ, որը կատարել է Աիդա Չարխչյանը:
Զետեղված են նաև խմբագրական խորհրդի առաջաբանը, Կ. Մելիք-Օհանջանյանի ներածական հոդվածը և բառարան-ծանոթագրությունները, որոնք պարզաբանում են հատուկ և աշխարհագրական անունները, պատմական իրողությունները, ժողովրդական որոշ ծեսերի առանձնահատկություններն ու ծագումը, ինչպես նաև պատմական գիտությունների դոկտոր Ա. Սահակյանի հոդվածը անվանի գիտնական Կ. Մելիք-Օհանջանյանի կյանքի և ստեղծագործության մասին:Գիրքը նախատեսված է էպոսագետ-բանագետների և ընթերցող լայն շրջանների համար:
Հայ ժողովրդական վեպերից ամենաներկայանալի վիճակով պահպանվել է միայն «Սասնա ծռերը», որպես իր ժանրի եզակի էթնո-մշակութային արժեք համաշխարհային հոգևոր գանձարանում: 2012 թվականի դեկտեմբերի 5-ին «Սասնա ծռեր կամ Սասունցի Դավիթ էպոսի կատարողական դրսևորումները» հայտն ընդգրկվեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում: